ԱՄՆ-ը Պետդեպում կրկին խոսել են Արցախյան հիմնահարցից

Միացյալ Նահնագները շարունակում է քաջալերել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կառուցողական քայլեր ձեռնարկելու գործում: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին: «Կողմերը կարող են հենվել այն ազդակի վրա, որը ստացվել է այս տարի նախագահների երեք հանդիպումների արդյունքում, ձեռնարկել միջոցներ վստահության և համոզվածության կառուցման համար, ինչը, վստահաբար, կարող է լինել միայն երկխոսության միջոցով»,- իր խոսում նշել է Պսակին:

Նա հիշեցրել է Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ` ընդգծելով, որ դրանք կարող են նպաստել բանակցային գործընթացին երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում