Ֆրանսիայի միջուկային օբյեկտների վրա հանելուկային անօդաչուներ են պտտվում

Հոկտեմբերին Ֆրանսիայի յոթ միջուկային օբյեկտների վրա նկատվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Electricite de France (EDF) էներգետիկական ընկերությանը:

Առաջին անօդաչուն նկատվել է հոկտեմբերի 5-ին Կրես-Մենյե կոմունայից ոչ հեռու գտնվող միջուկային օբյեկտի վրա: Հոկտեմբերի 13-ից մինչեւ 20-ը Ֆրանսիայի տարբեր շրջաններում գրանցվել է եւս վեց անօդաչու: Ինչպես նշել են ընկերությունում, առավել հաճախ դրանք հայտնվում են վաղ առավոտյան կամ գիշերը:

Անօդաչուների թռիչքները ոչ մի կերպ չեն ազդել միջուկային օբյեկտների աշխատանքի վրա, սակայն EDF-ն դիմել է ոստիկանությանը:

Greanpeace միջազգային կազմակերպությունում, որի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում միջուկային օբյեկտների մերձակայքում, ժխտում են իրենց առնչությունը անօդաչուներին: Ֆրանսիայի միջուկային անվտանգության վարչությունում իրենց հերթին հրաժարվել են մեկնաբանել պատահածը:

Ներկայում Ֆրանսիայում գործում է 19 ատոմային էլեկտրակայան, շահագործման մեջ է 58 էներգաբլոկ: Երկրի ընդհանուր էներգետիկական հաշվեկշռում ատոմային էներգետիկայի բաժինը կազմում է ավելի քան 73 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում