Մամեդյարովը խոսել է փարիզյան բանակցություններից

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում ընդհանուր առմամբ դրական է գնահատվում: Նման հանդիպումները նպաստում են հակառակորդի դիրքորշման հետ ծանոթանալուն, որն էլ իր հերթին նպաստոմ է կոնֆլիկտի լուծման հարցում առաջընթաց քայլերին:

Փարիզյան հանդիպումների բանակցությունները մի քանի փուլով են անցել,որտեղ քննարկվել են հարցեր, որոնց շուրջ առայժմ անհնար է առաջընթաց արձանագրել»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկանաբանելով Հայաստանի արտգործնախախարար Էդվարդ նալբանդյանի փարիզյան հանդիպումների վերաբերյալ հարցազրույցը: Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք խաղաղություն կկառուցենք և կզարգացնենք տարածաշրջանը: Այս հանդիպման նշանակալի արդյունքներից մեկը կհամարեմ Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված կոչը՝ աշխատելու Խաղաղության մեծ պայմանագրի վրա: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատասրատս է այդ աշխատանքին»,- հայտարարել է Մամեդարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում