ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Վրաստանի վարչապետը կհանդիպեն Բրյուսելում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նոյեմբերի 17-ին կհանդիպեն Բրյուսելում: Այդ մասին, հոկտեմբերի 30-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

«Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, այն ժամանակ, երբ վրացական պատվիրակությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, կմեկի Բրյուսել՝ մասնակցելու «Վրաստան-ԵՄ» ասոցացված խորհրդի առաջին նիստին»,- կառավարության նիստի սկսվելուց առաջ լրագրողներին հայտնել Է նախարարը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի Է ունեցել Ուելսում, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում