Գերմանիան հարկադրված Է կրճատել ռազմական ծախսերը. Bild

Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) հարկադրված Է նվազեցնել սպառազինության ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերմանական Bild թերթը, որը ձեռք Է բերել երկրի պաշտպանության նախարարության գաղտնի մի փաստաթուղթ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում Է «սպառազինության բնագավառում ոչ մեծ եւ միջին ներդրումների լայնածավալ կրճատումներին», գրել Է հրատարակությունը: «Պետք Է որոշումներ ընդունվեն, թե ինչից Է հարկավոր հրաժարվել»,- մեջբերումներ Է կատարում Bild-ը փաստաթղթից:

Պաշտպանության նախարարությունը կարող Է սառեցնել մեկ կամ մի քանի խոշոր ծրագիր, հայտնում Է թերթը: Որպես օրինակ նշվում են վեց MKS 180 բազմագործառական ռազմանավերի գնման պլանները, հնարավոր հրաժարումը MEADS (Medium Extended Air Defence System) հակաօդային պաշտպանության բազմազգ համակարգի մշակմանը մասնակցությունից կամ MALE (Medium Altitude Long Endurance) դասի հետախուզական-հարվածային անօդաչու թռչող ապարատների ձեռքբերումից: Երկրի պաշտպանական գերատեսչությունում այս տեղեկավտությունը չեն մեկնաբանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում