ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է

ԵՄ-ին լիիրավ անդամակցոթյունը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Այս մասին Trend-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշօղլուն:

Նրա խոսքերով Եվրոպան Թուրքիայի համար քաղաքկան և տնտեսական կարևորություն է ներկայացնում: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը չի նշանակում, որ Անակարան կհրաժարվի Մերձավոր Արևելքում, Կովկասում իր առաջնահերթություններից:

«Իրականանցնելով ԵՄ-ին անդամակցելու հետ կապված ռեֆորմներ՝ Անկարան այդ նպատակին հասնելու համար հաստատակամություն է ցուցաբերում», – ընգծել է դեսպանը:
Թուրք դիվանագետը հավելել է, որ չնայած դժվարություններին, դա նպաստում է երկրի մրցունակության բարձրացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում