Անհայտ մարդիկ Թուրքիայում անարգել են Աթաթուրքին

Թուրքիայի միանգամից երկու գավառում անհայտ անձինք անարգել են հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, դեպքերը գրանցվել են Մուղլայի Միլաս և Շըրնաքի Սիլոփի գավառներում:

Միլասի Հայըթլը թաղամասի միջնակարգ դպրոցներից մեկի բակում տեղակայված Աթաթուրքի կիսանդրու վրա անհայտ մարդիկ ցեխ են շպրտել, որն ամբողջությամբ փակել է առաջին նախագահի դեմքը: Իսկ Սիլոփիում անհետացել է պատվանդանի վրա տեղադրված կիսանդրին: Ոստիկանությունն ուսումնասիրում է երկու դեպքերն էլ` փորձելով հայտնաբերել մեղավորներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում