Էրդողանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստն է գումարվել

Թուրքիայի Ազգգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ գումարվել է նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

Խորհրդի նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, վարչապետի խորհրդականներ Նուման Քուրթուլմուշը և Յալչըն Աքդողանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական կյանքին առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում