AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի հյուսիսային սահմանը ևս թյուրքական զսպաշապիկ է հագնում: Ինչպե՞ս պահպանել Ջավախքում հայկական գործոնը

Վրաստանը էթնիկ բարդ խճանկար ունեցող երկիր է: Այդ երկրում բնակվող շուրջ 15 էթնիկ փոքրամասնությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ադրբեջանական համայնքը: Համաձայն 2002թ-ին անցկացված մարդահամարի տվյալների, Վրաստանում ադրբեջանական բնակչությունը կազմում է 284.761 մարդ կամ երկրի բնակչության 6.5 տոկոսը: Համեմատության կարգով նշենք, որ համաձայն նույն մարդահամարի տվյալների, Վրաստանում հայ բնակչությունը կազմում է 248.929 մարդ կամ 5.7 տոկոսը:

Վերջին տարիների ընթացքում դեմոգրաֆիական պատկերը փոփոխություն է կրել: Եթե հաշվի առնենք, որ 2008թ-ի հնգօրյա պատերազմից հետո Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո Վրաստանի մարզերի թվում չեն, ապա ադրբեջանական փոքրամասնության թիվը կարելի է գնահատել 7-7.2 տոկոսի սահմաններում:

Չնայած Վրաստանում ադրբեջանական բնակչություն կարելի է հանդիպել Շիդա Քարթլիի, Կախեթիի ու Մցխեթա Մթիանեթիի նահանգներում և Թբիլիսիում, սակայն ադրբեջանական կոմպակտ բնակչությունն ապրում է Քվեմո-Քարթլի (ադրբեջանական տարբերակով` Բորչալու) նահանգում: Նրանք հատկապես մեծաքանակ են Ադրբեջանի և Հայաստանի սահմանակից Մառնեուլի, նաև Գարդաբանի, Բոլնիսի և Դմանիսի շրջաններում:

Սակայն Վրաստանում ադրբեջանական փոքրամասնության առկայությունը հայությանը հետաքրքրում է այն հնարավոր սպառնալիքների տեսանկյունից, որոնք թյուրքական տարրը կարող է ստեղծել ՀՀ-ի և ողջ հայության համար:

Չնայած պաշտոնական Բաքուն առերևույթ չի փորձում Քվեմո-Քարթլիում ադրբեջանական փոքրամասնության առկայությունը դարձնել երկկողմ հարաբերությունների օրակարգի խնդիր, սակայն հետևողական քաղաքականություն է տանում Քվեմո Քարթլիի և հետագայում նաև Ջավախքի թյուրքացման միջոցով ցամաքային անմիջական կապ հաստատել Թուրքիայի հետ և Հայաստանը հյուսիսից ևս շրջափակման ենթարկել իսլամական տարրով: Ընդ որում նման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի հետ միասին:

Պատահական չէ, որ 1999թ-ին, երբ Վրաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, Թուրքիան բարձրացրեց թուրք-մեսխեթցիների Ջավախքում վերաբնակեցման հարցը: Այդ նախապայմանը դեռևս կյանքի չի կոչվել, սակայն Թուրքիան Ջավախքում թյուրքական գործոնի ակտիվացման նպատակով դիմում է մի շարք ձեռնարկումների:

Հատկապես ուշագրավ է Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական կարևորություն ունեցող Բաքու–Թբիլիսի–Ջեյհան և Բաքու–Սուպսա նավթամուղերը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։ Այս կոմունիկացիաներն անցնում են Վրաստանի Քվեմո Քարթլիի և Ջավախքի նահանգներով, ըստ այդմ թուրք-ադրբեջանական զույգի համար կարևոր է Ջավախքը տեսնել հայաթափված և թյուրքաբնակ:

Սակայն այդ խողովակաշարերի առկայությունը ոչ միայն հեռահար ծրագրերով միտված է Ջավախքի հայաթափմանն, այլև ուղղված է հենց ՀՀ-ի դեմ:

Այսպես, 2014թ-ի օգոստոսին Նախիջևանում կայացավ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիան հայտարարեց. «Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանողականության ուժեղացման մասին»:

Իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը կարելի է համարել ՀԱՊԿ համանմանությամբ կառույց ստեղծման առաջին փուլը»:

Այսինքն՝ մեր հարևան երեք երկրները պատրաստվում են խողովակաշարերի երկայնքով համատեղ զորքեր տեղադրել: Իհարկե, սա միայն նախագիծ է և դրա կենսագործման հավանականությունը պարզ կդառնա երեք երկրների նախարարների ստամբուլյան հանդիպումից հետո, սակայն ակնհայտ է, որ տեսանելի ապագայում Հայաստանը ոչ միայն Արևելքից ու Արևմուտքից, այլ Հյուսիսից ևս շրջափակված կլինի թուրք-ադրբեջանական զորքերով:

Այս ամենին գումարենք նաև Ջավախքում Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունը,որը գնալով մեծացնում է ներդրումները Ջավախքում:Ասվածի վկայությունն է նաև հոկտեմբերի 10-ին «Անադոլու գրուպ»-ի կողմից կառուցված Փարվանի ՀԷԿ-ի բացումը, որի հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է նաև Թուրքիա:

Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու խոսքերով՝ ՀԷԿ-ի բացումը դրական է անդրադառնալու երկրի տնտեսության վրա եւ իրենք թուրքական կողմի հետ բանակցում են նաեւ 3 նոր ծրագրերի շուրջ:

Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի վարած հետևողական քաղաքականության արդյունքում Ջավախքում և Քվեմո Քարթլիիում ռազմական, տնտեսական և դեմոգրաֆիական ասպեկտներում գնալով մեծանում է թուրք-ադրբեջանական գործոնը: Ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանն էլ ավելի է սերտացրել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի չի դիմագրավում թյուրքական դեմոգրաֆիական քաղաքականությանը:

Այսպիսով, գիտակցելով Հայաստանի հյուսիսային դարպասին գոյացող սպառնալիքից բխող վտանգը, ՀՀ-ն և համաշխարհային հայությունը պետք է քայլեր ձեռնարկեն այն կանխելու կամ հետևանքները նվազեցնելու համար:

Չնայած ՀՀ-ն զգուշավորություն է ցուցաբերում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում Ջավախքի հիմնախնդիրն ընգրկելու հարցում, սակայն կարծում ենք, որ Ջավախքում հայկական գործոնի պահպանման տեսակետից Վրաստանի իշխանությունների առաջ պետք է պարբերաբար բարձրացվեն հայոց լեզվի պահպանության, դպրոցների և տեղական մարմիններում հայերի պաշտոնավարման հարցերը:

Հայաստանում մեծ թիվ են կազմում Ջավախքից եկած հայ ուսանողները, որոնք հետագայում բնակություն են հաստատում Երևանում՝ նպաստելով Ջավախքի հայաթափմանը: Ցանկալի կլիներ Ջավախքում Վրաստանի կառավարության հետ համատեղ հայկական բուհ ստեղծվեր, որտեղ ոչ միայն հաջողությամբ կօգտագործվեր Ջավախքի հայերի գիտա-կրթական ներուժը, այլև հնարավորություն կտար ջավախահայերի հայկական բարձրագույն կրթության հարցը ապահովեր հենց տեղում:
Հայկական սփյուռքի կողմից ցանկալի կլիներ ներդրումներ կատարել Ջավախքում, որը մասնակիորեն կկանխեր տեղի բնակչության աշխատանքային միգրացիան, որը ջավախահայերի համար ծառացած հիմնական մարտահրավերներից է:

Կարևոր է, նաև, որ տեղի հայ համայնքն իր նկատմամբ ավելի մեծ վստահություն ստեղծի վրացական կառավարության մոտ: 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանին թշնամի ընկալող վրացական կառավարության համար ջավախահայերի նկատմամբ անվստահությունն էլ ավելի է աճել, քանի որ Վրաստանը Ջավախքը դիտարկում է ռուսական հենակետ իր երկրում:

Հարկ է, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն ավելի ակտիվ պայքարեն իրենց իրավունքների համար՝ հավատարիմ մնալով վրացական իշխանություններին:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լրահոս
Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան ՄԻՊ ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն Բակո Սահակյանը հանդիպել է Լճաշեն գյուղի ներկայացուցիչների հետ Զբոսաշրջային նպատակային շուկա հանդիսացող երկրների համար Հայաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 ընկերություն Հայաստանի սահմանամերձ համայնքները լինելու են առավել դիմակայուն և պաշտպանված Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցերեկային շոգ ժամերն անցկացնել պառկած IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan