«Հրապարակ». էկոնոմիկայի նախարարի ու Քաղավիացիայի վարչության պետի հարաբերությունները կտրուկ լարվել են

«Հրապարակ»-ի տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները:

«Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց և վարչության կուրացիան նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը «նեղացել» է: Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, որ իրենցից խլում են յուղոտ ոլորտն ու տալիս էկոնոմիկայի նախարարությանը: Լարվածությունն այնքան է սրվել, որ ոմանք չեն բացառում Մովսեսյանի ինքնակամ հրաժարականը: Ավելին, որոշ տեղեկություններով, հարցի լուծումը կառավարությունում պատկերացնում են այնպես, որ ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո այս կամ այն մարդուց կախված չլինի ավիացիոն քաղաքականությունը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում