AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքացիների անձնական տվյալները տարածած կայքում խուճապ է, ոստիկանությունն էլ ուսումնասիրություններ է սկսել

Երեկ հայտնաբերեցի, որ inchka.am կայքը խախտելով  ՀՀ քրեական օրենսգրքի և  ՀՀ Սահմանադրության  պահանջները տարածում է 2.7 միլիոն ՀՀ քաղաքացիների տվյալների բազան՝ հեռախոսահամար, բնակության վայրի հասցե, ինչպես նաև   ավտոմեքենանների պետհամարանիշների սեփականատերերի տվյալները, այն դեպքում, երբ դրանք պահպանվում են ՀՀ ՃՈ-ի  բազայում: Ընդամենը բավական է  մուտքագրեք  ձեր կամ ձեր  ընտանիքի որևէ անդամի  հեռախոսահամարը և ասվածի ականատեսը կլինեք: Որոշ քաղաքացիների դեպքում անգամ  զորամասերի համարներ և այլ տվյալներ են հրապարակվել: Սա այն դեպքում, երբ գտնվում ենք պատերազմական իրավիճակում  և հակառակորդի գործողությունների թիրախում:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 144. Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը

 Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանցնրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթեդրանք նախատեսված չեն օրենքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 23.Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:


Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել,օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով:  Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի
նախատեսված օրենքով:

Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման եւ իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:

Times.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ տեղյակ են  խնդրին և ներկա պահին ուսումնասիրություններ են իրականացնում:

Նախքան դրանց արդյունքների հրապարակումը, այսօր մուտք գործելով inchka.am կայք, հայտնաբերեցինք, որ այստեղ արդեն խուճապ է սկսվել՝ կայքի հնարավոր փակման հետ կապված, ավելի կոնկրետ՝ քվեարկություն է սկսվել:

 

 «Բարև ձեզ, հարգելի' այցելուներ:

Ցավոք սրտի կայքի հետագա ճակատագիրը հարցական է: Ես ցուցադրել էի տեղեկատվության միայն մի մասը, որն իմ կարծիքով չի համարվում օրհենքի խախտում, ինչպես հեռախոսահամարների տնային գրքույկը: Սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ:

Ցավով եմ նշում, որ այս բազան հնարավոր է արգելափակվի, բայց դա ձեր իրավունք է և ես պարտավոր եմ վարվել այնպես, ինչպես մեծամասնությունն է պահանջում:

Ինչպես արդեն նշել եմ` կայքում հրապարակվել է ինֆորմացիա միայն մի մասը, իսկ մյուս մասը չի հրապարակվել և իմ կողմից չի հրապարակվի (ես դա խոստանում եմ):

Կամքը ձերն է:

Ընտրե'ք այն տարբերակը, որն ավելի ճիշտ եք համարում:

Եթե դուք սխալ է համարվում կայքի ստեղծումն, ապա ես հայցում եմ ձեր ներողամտությունը» ,-ասվում է կայքում  տեղադրված հայտարարության մեջ:

Մեզ մնում է միայն հուսալ, որ կայքը իրավասու մարմինների ջանքերով կդադարի գործել և սահմանվի  օրենքով սահմանված  պատասխանատվություն, քանի որ հստակ է, որ օրենք է խախտվել և առանց անձի թույլտվության հրապարակվել  սեփականություն հանդիսացող  տեղեկություններ: Հակառակ դեպքում  գործ կունենանք մի արատավոր պրակտիկայի հետ,  որը  հղի է լուրջ վտանգներով:

Times.am-ը խոստանում է, որ այս հարցում հետևողական է լինելու:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan