Հայաստան կայցելի ՄԹ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիսը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում