Գերմանիան առաջատար դեր կխաղա Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրականացման գործում. Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալսանիան Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԳՖՀ-ի իր պաշտոնակցի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ եւ քննարկել այն միջոցառումների փաթեթը, որը տրամադրվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Անկախ Վրաստանի պատմության մեջ սա երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն Է Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ռազմական համագործակցության բնագավառում Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն ակտիվանում են: Պաշտպանության նախարարի հետ մենք քննարկեցինք այն հնարավորությունները, որոնք Գերմանիան Վրաստանի զինված ուժերին տրամադրում Է կրթության առումով, ինչը կնպաստի ՆԱՏՕ-ի եւ Գերմանիայի հետ Վրաստանի լիակատար ռազմական համատեղելիության հասնելուն»,-հանդիպումից հետո հայտարարել է Ալասանան:

Կողմերը նաեւ քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի տրամադրած միջոցառումների փաթեթը, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին ձգտմանը:

«Գերմանիայի պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ իր երկիրն առաջատար դեր կխաղա այդ փաթեթի իրագործման հարցում, ինչը ՆԱՏՕ-ին մեր ապագա անդամակցության հիմքն Է»,-ասել Է Ալասանիան:

Միջոցառումների փաթեթով, որը հաստատվել Է ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայացած գագաթնաժողովում, նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է «Նովոստի Գրուզան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում