Դոլարն էժանացել է, ռուբլին` թանկացել

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 31-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 411.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 517.12 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարա կայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.29 դրամով` կազմելով 9.78 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.64 դրամով և կազմել 657.77 դրամ: Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 31-ին կազմել է 15 հազար 893.22 դրամ, արծաթի գինը՝ 221.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 435.34 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում