«Տղաները Բաքվից» թիմի անդամը՝ թմրանյութային սկանդալի կիզակետում

Մոսկվայի շրջանի ոստիկանները հատուկ գործողություն են անցկացրել մերձմոսկովյան տներից մեկում, որի ընթացքում սենյակներից մեկում հայտնաբերել են 174 կիլոգրամ թմրանյութ: Դրանից բացի, թմրանյութերի հսկողության բաժնի աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու, այդ թվում և հանցախմբի ղեկավարին:

Հերոինը փաթեթավորված է եղել 700 փաթեթում, ինչը թմրանյութերի հսկողության ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հաղորդմամբ՝ կազմում է մոտ 150 միլիոն չափաբաժին՝ ընդհանուր 500 միլիոն դոլար արժողությամբ:

Հանցագործները թմրանյութերը տեղափոխել են Աֆղանստանից, բանանի տուփերի մեջ դրված, մրգերի հետ միասին:

Նշվում է, որ այս գործում ներգրավված է Ուրախների և հնարամիտների ակումբի «Տղաները Բաքվից» թիմի անդամ Իլհար  Նազիմօղլու Իմանովը, ով, սակայն, այժմ Թուրքիայում է։ 

Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ տան սեփականատեր  Իմանովը խաղացել է «Տղաները Բաքվից» թիմում: Ինքը՝ Իմանովը, սակայն, ասում է, որ երբեք չի խաղացել թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում