ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց կուսակցության ԳՄ նիստը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնակրել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀ կապի և տրանսպորտի նախագահ Գագիկ Բեգլարյանը և այլ պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում