Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների շարքերում կռվում են 15 հազար զինյալներ

«Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում Սիրիայում և Իրաքում կռվում են մոտ 15 հազար զինյալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը՝ նշելով, որ զինյալները մոտ 80 երկրներից են: Նրանց թվում կան զինյալներ Նորվեգիայից, Չիլիից, Մալդիվյան կղզիներից և այլ երկրներից:

ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, որ «Ալ Կաիդա»-ն թուլացրել է իր գործունեությունը, և ի հայտ են եկել ավելի մեծ և ակտիվ կազմակերպություններ, որոնցից է ԻՊ-ն:

«Իսլամական պետություն»-ը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Կազմակերպությունը մոտ 45 միլիոն դոլար է ստացել որպես փրկագին` առևանգվածների ազատ արձակման համար:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Այժմ միջազգային դաշինքը փորձում է վերջ տալ նրանց գոյությանը Սիրիայում և Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում