Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել
01/05/2025 15:36

Նմանատիպ
Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
«Նոր Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանից պատասխան պահանջելու՝ իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում