Զարեհին ոչ իր իրական հայրենիքում են ուզում տեսնել, և ոչ էլ պատմական հայրենիքում՝ ՀՀ-ում

Զարեհին ոչ իր իրական հայրենիքում են ուզում տեսնել, և ոչ էլ պատմական հայրենիքում՝ ՀՀ-ում

«Առաջինն այս իշխանության հակահայկականության ծանրությունն ամենածանրն իր մաշկի վրա զգաց ամերիկահայ Զարեհ Սինանյանը։ Զարեհը Նիկոլի իշխանությանը միացավ ԱՄՆ–ից, թողնելով Գլենդելի իր երբեմնի բարձր հեղինակությունը։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Քիչ առաջ տեսանյութով տեսա, թե ինչ դաժան ընդունելության արժանացավ Զարեհն իր իրական հայրենիքում, ԱՄՆ–ում․․․ այս իրական հայրենիքի մասով կարծում եմ պարզ է ասելիքս, իր վարչապետն է հայրենիքին այդպիսի բնորոշում տվել՝ «որտեղ հաց, այնտեղ հայրենիք․․․»։

Հիմա, փաստորեն, Զարեհին ոչ իր իրական հայրենիքում են ուզում տեսնել, և ոչ էլ պատմական հայրենիքում, Հայաստանում։

Որ այսպես պիտի լիներ բոլորս վաղուց զգուշացնում էինք։ Որ այսպես է լինելու նաև Հայաստանում այս պահին եղած իշխանության հետ՝ վաղուց սկսել ենք զգուշացնել։

Իրականությունից չեք կարող փախնել։ Միայն կարող եք ժամանակավորապես թաքնվել ոստիկանական պատի հետևում, որը, վստահաբար, երկար չի տևելու։

Տեսեք Զարեհին և պատկերավոր պատկերացրեք ձեր ապագան»,- գրել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում