Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
06/05/2025 11:30

Նմանատիպ
Երևան քաղաքում՝
Մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 6-ին, 8-10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում