Մեկնարկել է միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հինգերորդ փուլը. Tasnim

Նմանատիպ
Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Օմանի միջնորդությամբ արտգործնախարար Աբասի Արաքչիի և ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքում հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ։
Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունենում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին: Հակասությունները սրվեցին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունից հետո, երբ նա ասել էր, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դրան ի պատասխան կասկած է հայտնել գործարքի հասնելու հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ Վաշինգտոնի պահանջը սխալ է: Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն գա, եթե ամերիկյան կողմը պնդի, որ Իրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից։
Իրանը թույլ է տվել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Չնայած տարաձայնություններին՝ Վաշինգտոնը հայտարարել է, որ հավատում է բանակցությունների հաջողությունը Իրանի հետ: ԱՄՆ-ն բանակցություններում ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ իսկ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում