Կրեմլում նշել են Պուտինի, Թրամփի և Զելենսկու շփումների պայմանը

Կրեմլում նշել են Պուտինի, Թրամփի և Զելենսկու շփումների պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու շփումների մասին խոսք կարող է լինել միայն պատվիրակությունների մակարդակով արդյունավետ բանակցությունների դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախ պետք է արդյունքի հասնել երկու երկրների ուղիղ բանակցություններում։ Դրանից հետո, եթե նման արդյունք լինի, և երբ նման արդյունք լինի, ապա, իհարկե, կարող է խոսք լինել նաև բարձր մակարդակի շփումների մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է բարձր մակարդակի շփումներին:

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է բարձր մակարդակի շփումներին։ Անշուշտ, դրանք պահանջված են, սակայն պետք է պատրաստված լինեն»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում