Թուրքիայի արտգործնախարարը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ

Թուրքիայի արտգործնախարարը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ

Հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։ 

«Պարոն նախարարին ընդունել է Վլադիմիր Զելենսկին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացրած տեսանյութի՝ պատվիրակությունները նստած են սեղանի շուրջ միմյանց դիմաց։ Ֆիդանին ուղեկցում են Թուրքիայի ԱԳՆ գլխավոր տնօրեն, ՌԴ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեթ Սամսարը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին և այլ պաշտոնատար անձինք:

Ուկրաինական կողմի բանակցություններին մասնակցում են Զելենսկին, նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ֆիդանը Կիև գնալուց անմիջապես առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 25-27-ը եղել է Մոսկվայում, բանակցություններ է վարել ՌԴ ղեկավարի օգնական Վլադիմիր Մեդինսկու, ԳՀՀ ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կարգավորման վերաբերյալ հուշագիրը ներկայացնել ուկրաինական կողմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում