Իրանը հարվածել է Իսրայելում գտնվող Microsoft-ի գրասենյակին

Իրանը հարվածել է Իսրայելում գտնվող Microsoft-ի գրասենյակին

Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով թիրախավորվել է նաև Իսրայելում գտնվող Microsoft ընկերության գրասենյակը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տվյալ գրասենյակը կապ ունի Իսրայելի բանակին արհեստական բանականության ոլորտում աջակցություն ցուցաբերելու հետ։

Նշենք նաև, որ մինչ այդ Microsoft-ը հաստատել է, որ իր արհեստական բանականության տեխնոլոգիան օգտագործվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում։ Ընկերությանը մեղադրում են «Պաղեստին» բառը պարունակող էլեկտրոնային նամակների գրաքննության մեջ։ Microsoft-ն ու OpenAI-ն քննադատության տակ են հայտնվել՝ Իսրայելի ռազմական հանցագործություններին հնարավոր մասնակցության համար։ Ի դեպ՝ Microsoft-ը հեռացրել է մի քանի աշխատակիցների՝ ի նշան բողոքի Իսրայելի բանակի հետ համագործակցության դեմ։ Ընկերության մի միջոցառման ժամանակ աշխատակիցները մեղադրել են Microsoft-ին ցեղասպանությանն աջակցելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում