«Հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի». Իրանի նախագահ

«Հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի». Իրանի նախագահ

Իրանի Իսլամական նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցցանցի իր էջում գրել է․ «Իրանա-իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին երաշխիքներ են պետք, որ Իսրայելն այլևս արկածախնդրության չի դիմի» ։

«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, բայց ներկայիս պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքները, որ սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրություններն ընդմիշտ կդադարեն», – գրել է Իրանի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում