«Սրբազան պայքար»-ի աջակիցներից 40 հոգի է ձերբակալվել
20/06/2025 18:05

Նմանատիպ
«Սրբազան շարժման» անդամ Լիդիա Մանթաշյանը հայտնել է, որ այսօր Երևանում և մարզերում շարժման 40 մասնակից է ձերբակալվել՝ ընդգծելով, որ ձերբակալվածների թվում միայն տղամարդիկ են։ Նրա խոսքով, ձերբակալությունները ուղեկվել են տներում խուզարկություններով։
«ՆԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն, նրանք ձերբակալվել են հասարակական կարգը խաթարելու համար, բայց մենք այս ձերբակալությունները կապում ենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի հետ։ Հավանաբար այնտեղ այնպիտի բաներ են խոսվելու, կամ այնպիսի փաստաթուղթ են ստորագրելու, որ ցանկանում են այստեղի հնարավոր դիմադրությունը կանխել»,–ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանության կողմից «Սրբազան Պայքար»-ի ավելի քան 20 համակիր է բերման ենթարկվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում