Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ»
21/06/2025 09:03

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում, պարզվում է, ամեն երկրորդը հավակնել է աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ վարչության անդամ առաջադրվել, սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգնեն տեղները»` ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում: Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ՔՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա: Այսինքն՝ 1 տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու: Թեեւ շատերը հասկանում են, որ դա էլ է ձեւական՝ ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում