Աբբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ, իսկ հունիսի 23-ին կմեկնի Մոսկվա
21/06/2025 11:18

Նմանատիպ
Ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցություն կազմակերպության նիստին։ Արաղչիի խոսքով՝ առանձին կքննարկվի Իրանի դեմ իսրայելական «ռեժիմի» ագրեսիայի հարցը։
Նշենք, որ ԻՀԿ 51-րդ նստաշրջանը տեղի կունենա հունիսի 21-22-ին։
Ի դեպ՝ Արաղչին հայտարարել է, որ պլանավորում է հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում