Իսրայելը սպանել է Հեղափոխության պահապանների «Ղոդս» ուժերի հրամանատարին

Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը, ԱԹՍ-երի հարվածի հետևանքով, սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Ամինփուր Ջուդակիին:
«Երեկ (ուրբաթ) Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի երկրորդ բրիգադի հրամանատար Ամինփուր Ջուդակիին»,-ասել է Կացը։
Հավելենք նաև, որ Իսրայելն առավոտից ռմբակոծել է իրանական քաղաքները, այդ թվում՝ Թեհրանի արևմուտքը։ Համադանում և Զանջանում մի քանի հզոր պայթյուն է հնչել։ Սպահանի միջուկային օբյեկտը նույնպես եղել է հարձակման թիրախ, վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։
Ինչպես հայտնում է Իրանի առողջապահության նախարարություն՝ իսրայելական հարձակումների սկզբից ի վեր 430 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 3500-ը՝ վիրավորվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում