«Նեթանյահուն վաղուց ցանկանում է պատերազմել Իրանի դեմ, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս հավերժ մնալ իշխանության ղեկին»․ Բիլ Քլինթոն

Նմանատիպ
Օրեր առաջ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն «The Daily Show» հաղորդման ժամանակ հորդորել է Դոնալդ Թրամփին «թուլացնել» Իսրայելի և Իրանի միջև ներկայիս հակամարտությունը։ Չնայած նախկին նախագահը կասկածով է մոտենում Բենիամին Նեթանյահուի և Թրամփի խաղաղության հանդեպ իրական նպատակներին Մերձավոր Արևելքում, նա հորդորել է գործող նախագահին հանդարտեցնել իրավիճակը և վերջ տալ «քաղաքացիների անդադար սպանդին»։
«Նախ՝ նրանք անգամ չեն խոսում Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունների մասին, որովհետև Իսրայելը՝ վարչապետ Նեթանյահուի օրոք, ոչ մի մտադրություն չունի պաղեստինցիներին պետություն տալու։ Իսկ հիմա նրանք չափազանց պառակտված և ճնշված են՝ նման բան կազմակերպելու համար», – ասել է Քլինթոնը։
Նա շարունակել է՝ նշելով, որ Թրամփը համաձայն է Նեթանյահուի հետ այն հարցում, որ պաղեստինցիները «չպետք է ունենան պետություն»։ Քլինթոնը նաև հավելել է, որ այդ երկու առաջնորդներից ոչ մեկն էլ չի ցանկանում սանձազերծել տարածաշրջանային լայնածավալ աղետ։
«Պարոն Նեթանյահուն վաղուց ցանկանում է պատերազմել Իրանի դեմ, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս հավերժ մնալ իշխանության ղեկին։ Իրականում, վերջին 20 տարում նա մեծ մասամբ եղել է իշխանության ղեկին», – ասել է նախկին նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում