Երթ դեպի լույսը՝ երբ եկեղեցին հարձակման թիրախում է
21/06/2025 15:13

Նմանատիպ
«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում անդրադարձել է հունիսի 22-ին դեպի Մայր Աթոռ նախատեսված երթին։
«Հունիսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Էջմիածնի տոնը, որը շատ մեծ նշանակության տոն է․ այս տոնը շեշտում է Հայ առաքելական եկեղեցու ազգային բնույթը։ Այս երթը սատարումն է այն բանի, որ մենք այս կերպ կանգնած ենք եկեղեցու կողքին և թույլ չենք տա, որպեսզի որևէ մեկն արժեզրկի ու անարգի հայի հոգևոր տունը»,-նեշել է նա։
Մալյանը նաև ընդգծել է, որ երթն իր բնույթով մի յուրահատուկ սատարում և աջակցություն է նաև ազգային մեծ բարեր Սամվել Կարապետյանին, ով, հայտարարելով, որ կանգնած է եկեղեցու կողքին, օրվա իշխանության կողմից ապօրինաբար 2 ամսով կալանավորվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում