Իրանը հերթական հարվածներն է հասցրել Իսրայելին

Իրանը հերթական հարվածներն է հասցրել Իսրայելին

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ կիրակի առավոտյան Իրանը հրթիռային հարվածների 20-րդ ալիքն է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ` կիրառելով հեղուկ և պինդ վառելիքային բալիստիկ հրթիռների համադրություն ՝ հզոր մարտական ստորաբաժանումներով:

Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 30 հրթիռ, հիմնական թիրախներն են Հայֆա և Թել Ավիվ քաղաքները:

Նշենք նաև, որ ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն, Իսրայելի վրա Իրանի առավոտյան հարձակման թիրախ են դարձել Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, աջակցության բազաները և որոշումների կայացման կենտրոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում