Իրանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է պահանջել
22/06/2025 12:13

Նմանատիպ
Հունիսի 22-ի ԱՄՆ-ի ավիահարվածները դատապարտելու նպատակով՝ Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։
«Անվիճելի է, որ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և պարտադիր կատարման ենթակա միջազգային նորմերի կոպիտ խախտում է, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում»,-ասված է Իրավանի նամակում, որը հասցեագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում