ԻՀԿ-ն առաջին անգամ աջակցություն է հայտնել ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իրավունքին

Նմանատիպ
Հունիսի 21-22 Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունվել է «Ստամբուլյան հռչակագիրը» և Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ բանաձև։ Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ աջակցություն է հայտնվել, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, «Հայաստանի տարածքից բռնությամբ վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։ Ավելին, Հայաստանին կոչ է արվել «վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող արգելքները»։
Բացի այդ՝ կազմակերպությունը դատապարտվել է Երևանի կողմից մերժվող «Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հետ երկխոսությունը», վերահաստատվել է ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը», ինչպես նաև աջակցություն հայտվել Բաքվի՝ «ազատագրված տարածքների վերականգնման ջանքերին», և դատապարտվել՝ «իսլամական ժառանգության հանդեպ վանդալիզմի ակտերը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում