Թրամփը խոսել է Իրանում իշխանության հնարավոր փոփոխության մասին

Թրամփը խոսել է Իրանում իշխանության հնարավոր փոփոխության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն ահռելի վնաս են կրել ամերիկյան հարձակման հետևանքով։

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին ահռելի վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները: «Ավերում» բառը ճշգրիտ տերմինն է…. Ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր», – գրել է նա։

Թրամփը նաև ընդգծել է․ «Եթե Իրանի ներկայիս ռեժիմը ի վիճակի չէ ԻՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԶՈՐ ԴԱՐՁՆԵԼ, ապա ինչո՞ւ չփոխել ռեժիմը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում