«Իրանը և ՌԴ-ն սերտ խորհրդակցություններ են անցկացնում՝ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար»․ Արաղչի
23/06/2025 11:05

Նմանատիպ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա կատարած այցի հետ կապված նշել է, որ Իրանը կշարունակի հարստացնել ուրանը խաղաղ նպատակներով՝ չնայած արտաքին ճնշմանը։
«Իրանը և ՌԴ-ն սերտ խորհրդակցություններ են անցկացնում՝ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար։ Թեհրանը գնահատում է Մոսկվայի դիրքորոշումը, որը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ։ Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար»,-ասել է Իրանի արտաքին գերատսչության ղեկավարը։
Արաղչին նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված է հասցրել ամբողջ միջազգային անվտանգության համակարգին և կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի արդյունավետությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում