ՌԴ-ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
23/06/2025 11:46

Նմանատիպ
ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է մի խմբավորման, որը գողացել է «Ալռոսա»-ից ադամանդներ և մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։
Կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կասեցվել է այն մարդկանց խմբի գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են «Ալռոսա»-ից ադամանդներ՝ հետագայում Հայաստանում բարձրորակ ադամանդների անօրինական վաճառքի և մաքսանենգության նպատակով։
«Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond LLC»-ին, որի շահառուն հայ գործարար և տեղի ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է», – ասել է նա։
Հավաելենք, որ հանցագործությանը ներգրավված են ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան Ա.Ա և Բաղիկյան Ա.Ա եղբայրները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում