«Անկարան չի աջակցում Իրանի նկատմամբ իրականացվող հարձակումներին»․ Էրդողան

«Անկարան  չի աջակցում Իրանի նկատմամբ իրականացվող հարձակումներին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան  չի աջակցում Իրանի նկատմամբ իրականացվող հարձակումներին՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց հեղինակը։

Այսօր Անկարայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ նա նշել է․ «Մենք չենք ընդունում հարձակումները Իրանի ինքնիշխանության և մեր տարածաշրջանի անվտանգության դեմ՝ անկախ դրանք որտեղից են, և մենք հստակ արձագանքում ենք դրանց»։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի՝ «Իսրայելի և նրա դաշնակիցների հարձակումները Իրանի դեմ չվերածվեն մեծ աղետի»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում