«Իրանցիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը»․ Քերոլայն Լևիթ

Նմանատիպ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված մնալ Իրանի հետ կոնֆլիկտի դիվանագիտական լուծմամբ։ Նրա խոսքով՝ նախագահը համոզված է, որ երբեմն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժ կիրառել։
«Նախագահը կարծում է, որ իրանցիները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ Այն, ինչ նա ասաց անցած գիշեր, լիովին տրամաբանական է. եթե իրանական ռեժիմը շարունակի մերժել խաղաղ դիվանագիտական երկխոսությունը՝ ինչը, ի դեպ, դեռ հետաքրքրում է նախագահին, ապա ինչո՞ւ իրանցի ժողովուրդը չպետք է կարողանա զրկել իշխանությունից այս չափազանց դաժան ռեժիմին, որը տասնամյակներ շարունակ ճնշում է նրանց», — նշել է Լևիթը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ն միացել է Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությանը․ ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին։ Գործողությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանում իշխանափոխություն, քանի որ, ըստ նրա, գործող կառավարությունը ի զորու չէ դարձնել Իսլամական Հանրապետությունը «նորից հզոր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում