Դոնալդ Թրամփ․ «Եկել է խաղաղության ժամանակը»
24/06/2025 09:47

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է․ «Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին, եկել է խաղաղության ժամանակը»։
Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քաթարում ԱՄՆ ռազմաբազային Իրանի հարվածից հետո հարձակման մասին իրեն նախազգուշացնելու համար։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին նախապես նախազգուշացման համար, որը կանխեց զոհերի թիվը… Հնարավոր է՝ Իրանը հիմա կարող է խաղաղություն և ներդաշնակություն բերել տարածաշրջան, և ես ոգևորությամբ կխրախուսեի Իսրայելին անել նույնը», – հավելել է Թրամփը։
Թրամփն Իրանի արձագանքը որակել է «շատ թույլ»։ Ըստ նրա՝ արձակվել է 14 հրթիռ, որոնցից 13-ը խոցվել են, իսկ մեկը «բաց է թողնվել», քանի որ դրա թռիչքի ուղղությունը սպառնալիք չի ներկայացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում