Իրանը հերքում է հրադադարի խախտումը, Իսրայելը պատրաստվում է պատասխան գործողությունների

Իրանը հերքում է հրադադարի խախտումը, Իսրայելը պատրաստվում է պատասխան գործողությունների

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB) հայտնել է, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իրանը հրթիռներ չի արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե Թեհրանը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը։

«Զինված ուժերի գլխավոր հրամանատարը հերքում է, որ վերջին ժամերին Իրանից հրթիռներ են արձակվել օկուպացված տարածքների ուղղությամբ», -նշված է IRIB-ի հաղորդագրության մեջ։

Հունիսի 24-ի վաղ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել Իսրայելի և Իրանի միջև։ Սակայն ընդամենը մի քանի ժամ անց Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել էր, որ Իրանն արձակել է երկու հրթիռ Իսրայելի ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հանձնարարել է ՑԱՀԱԼ-ին «վճռականորեն արձագանքել»՝ հարվածներ հասցնելով Թեհրանի կենտրոնում։ Հատկանշական է, որ հենց այս հայտարարությունից հետո միայն Իրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց համաձայնությունը հրադադարի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում