Թրամփը կոշտ քննադատել է Իսրայելին՝ հրադադարի խախտման համար

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատությամբ է հանդես եկել հրադադարի պայմանավորվածությունը խախտելու վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ առավել դժգոհ է Իսրայելի գործողություններից։
«Երբ միայն համաձայնությունը ձեռք բերեցինք, Իսրայելը իրականացրեց աննախադեպ ռմբակոծություն՝ նման ծավալ երբեք չենք տեսել։ Դա ամենախոշոր ռմբակոծությունն էր, որ մենք երբևէ տեսել ենք»,-հայտարարել է Թրամփը։ Ապա հստակ ավելացրել է՝ «Ես դժգոհ եմ Իսրայելից»։
Թրամփի այս ուղիղ խոսքերը վկայում են ոչ միայն նրա անձնական ներգրավվածության, այլ նաև խոր հիասթափության մասին։ Նրա խոսքով՝ Իսրայելի այսպիսի պահվածքը լրջորեն վնասել է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը և խաթարել է ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ հրադադարի խախտումներում դեր ունի նաև Իրանը, սակայն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունը եղել է ամենածանրը՝ պայմանավորվածությունից անմիջապես հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում