Իրանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Քաթարի հետ՝ կարևորելով Դոհայի միջնորդական ջանքերը

Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Տահթ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Քաթարի հետ և բարձր է գնահատում Դոհայի միջնորդական ջանքերը տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Քաթարի ԱԳՆ պետական նախարար Մոհամմեդ ալ-Խուլեյֆիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
«Վկայակոչելով Իրանի և Քաթարի միջև բարեկամական և ամուր հարաբերությունները՝ Տահթ-Ռավանչին վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ զարգացնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը՝ հիմնված լավ հարևանության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա»,-նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև ընդգծել է Քաթարի դերը՝ որպես կարևոր միջնորդ տարածաշրջանային լարվածության կանխարգելման գործում։
Տահթ-Ռավանչին նշել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի Իսրայելի և ԱՄՆ-ի թշնամական գործողությունները տարաձայնություններ առաջացնեն Իրանի և տարածաշրջանի այլ երկրների միջև։ Ի պատասխան՝ Քաթարի ներկայացուցիչ Ալ-Խուլեյֆին ընդգծել է Դոհայի և Թեհրանի «հատուկ հարաբերությունները»՝ կոչ անելով բոլոր տարածաշրջանային երկրներին համատեղ ջանքեր գործադրել՝ ապահովելու անվտանգությունն ու կայունությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում