ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի ելքը
24/06/2025 21:31

Նմանատիպ
24 News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ ՌԴ իշխանությունները փակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մուտքի իրավունքը։ Կայքի զրուցակցի փոխանցմամբ՝ այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկություն էր հրապարակել, որ ՌԴ-ում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Սուքիասյանի մամուլի խոսնակը կտրուկ հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, թե պատգամավորը կապ չունի «ADM Diamond» ընկերության հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում