«Չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է, չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է»․ Բաբայան

«Չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է, չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է»․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները: Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է և ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է…

Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է…

Կներեք, որ չեմ հավատում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում