Խուզարկություններ «Սրբազան պայքարի» աջակիցների բնակարաններում

Խուզարկություններ «Սրբազան պայքարի» աջակիցների բնակարաններում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Ավելի ուշ Սարգսյանին, բնակարանի խուզարկությունից հետո, տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին:

Հավելենք, որ ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։

Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահների կողմից խուզարկություններ են իրականացվում Սրբազան Պայքարի մոտ 20 կողմնակիցների տներում: Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին և «Սրբազան պայքար»-ին աջակցած մի քանի այլ արցախցիների), նրանք տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։

Նշենք նաև, որ ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին իրավապահները տեղափոխել են Քննչական կոմիտե:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում