Բագրատ Սրբազանը ձերբակալվել է

Բագրատ Սրբազանը ձերբակալվել է

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Բագրատ Սրբազանը ձերբակալված է։ «Վստահ եմ՝ կալանավորման միջնորդություն կներկայացնեն»-,ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ի վաղ առավոտից «Սրբազան շարժման» մի քանի տասնյակ աջակիցների են բերման ենթարկել և ձերբակալել։

Ի դեպ՝ ԱԱԾ-ն հենց պահին խուզարկում է Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տունը։

Նշենք նաև, որ այս պահին ձերբակալված են՝ Բագրատ Սրբազանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոսի կողմնակից Մովսեսը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը և բլոգեր Արմեն Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում