«Մոսկվան ակնկալում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում»․ Պեսկով
25/06/2025 14:39

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։ «Մեր կողմից մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի նպաստենք այդ գործընթացին»,- ասել է նա:
Պեսկովը նաև նշել է․ «Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ»։
Երևանում տեղի ունեցող ձերբակալությունների հետ կապված՝ ՌԴ պաշտոնյան ասել է․ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին Հայաստանի ներքին գործն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում