«Ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ եմ անում մի կողմ դնել տարաձայնությունները»․ Համբարձումյան

«Ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ եմ անում մի կողմ դնել տարաձայնությունները»․ Համբարձումյան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում:  Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:

Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները, անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում