«ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ». պետքարտուղար Ռուբիո

«ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ». պետքարտուղար Ռուբիո

Politico-ի հետ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ և շարունակում է հավատարիմ մնալ Թեհրանի հետ համաձայնության հասնելու մտադրությանը։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ չի ցանկանում պատերազմ Իրանի հետ։ Նա չի ձգտում ռազմական բախման։ Իրականում, նա դեռևս ցանկանում է գործարք Իրանի հետ»,–ասել է Ռուբիոն։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը ցուցաբերել է «մեծ ռազմավարական համբերություն»։

«Մենք չէինք ձգտում սրել իրավիճակը։ Ընդհակառակը՝ ձգտել ենք լարվածության նվազեցման։ Դուք տեսաք, որ իրանցիները հարձակվեցին մեր մեկ ռազմաբազայի վրա՝ նախապես նախազգուշացնելով։ Ոչինչ չի պատահել։ Նախագահը պատասխան չի տվել։ Երկու ժամ անց հրադադար է հաստատվել, և պատերազմը դադարել է», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում